Սիրիայի արևելյան շրջաններում զինյալ ապստամբները կանանց պարտադրել են հիջաբ կրել` փակելով դեմքը: Նրան, ով չի ենթարկվի, պատիժ է սպառնում: Համապատասխան հայտարարություն է հրապարակել Իսլամական օրենսդիր մարմինը Դեր ալ- Զորում, իսկ թե ինչ պատիժ է դա` չի տեղեկացնում:
Իսլամական խմբավորումներն ապստամբների ամենաակտիվ ու մարտական ուժն են, որ դիմադրում են Ասադի վարչակարգին: Պատերազմն արդեն բազմահազար մարդու կյանք է խլել: Արդեն Ասադի վարչակարգի նկատմամբ շուտափույթ հաղթանակի մասին էլ են դադարել խոսել նույնիսկ քաղաքական գործիչները:
Tags: ապստամբ, իսլամիստ, հիջաբ, Սիրիա