Ֆինլանդիայում ավտովթարներից խուսափելու նպատակով եղջերուների եղջյուրները պատել են լույս անդրադարձնող ներկով

finland-reindeer1Ֆինն  եղջերվաբույծները նոր եղանակ են մշակել իրենց ընտանի կենդանիներին մեքենաների տակ ընկնելուց պաշտպանելու համար՝ նրանք կենդանիների եղջյուրները պատել են լյումինեսցենտային ներկով:

Այս փորձերն  արվում են Ֆինլանդիայում գտնվող Լապլանդիայում՝ ավտոճանապարհների վրա հազարավոր եղջերուների մահացությունները կանխելու համար:

Ֆիննական եղջերվաբույծների ասոցիացիան 20 եղջերուների եղջյուրները ներկել է տարբեր լյումինեսցենտային ներկերով, որպեսզի պարզի, թե ինչպես են կենդանիներն  արձագանքում այդ ներկերին և որքանով են դրանք դիմացկուն Արկտիկայի խիստ կլիմայական պայմաններում:

Եթե փորձը հաջողվի, ապա փայլող եղջյուրներով եղջերուներն  ազատ կշրջեն Լապլանդիայում, որտեղ եղջրվաբույծները շուրջ 200,000 եղջերու են պահում:

Ասոցիացիայից հայտնել են, որ իրենք նախկինում փորձել են անդրադարձնող ժապավեն փակցնել եղջերուների վրա, սակայն կենդանիները պոկել են դրանք, իսկ վարորդներին եղջերուների վերաբերյալ զգուշացնող նշանները զբոսաշրջիկները գողանում են որպես հուշանվեր:

Անկախ

Tags: , ,