Կիևի Անկախության հրապարակում ընդդիմության շարքերում ուկրաինական ազգային դրոշների կողքին հայտնվել են սիրիական ահաբեկիչների դրոշները, որոնց ներքո այսպես կոչված սիրիական ազատ բանակի և այլ ահաբեկչական խմբերի զինյալներ երեք տարի շարունակ ահաբեկում են Սիրիայի ժողովրդին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Անկախության հրապարակում նշմարվել է նաև չեչենական անկախականների`”Իչկերիայի” դրոշը:
Նույն պահին “Интерфакс“-ը հաղորդում է, որ Ներքին գործերի նախարարությունը ծայրահեղականներից պահանջում է կամավոր հանձնել զենքերը, իսկ ընդդիմության առաջնորդներից` չսատարել ծայրահեղականներին: “Այսօր հրազենային կրակ է բացվել ոստիկանների վրա, փողոցում զոհվում են ոչ միայն իրավապահներ այլև խաղաղ բնակիչներ: Կիևում և երկրի արևմտյան շրջաններում սկսել են ջարդեր: Ներքին գործերի նախարարությունը ծայրահեղականներից պահանջում է կամավոր հանձնել զենքերը և վերադառնալ խաղաղ ցույցերի”,-հայտարարել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Զախարենկոն:
Անկախ
