Հինգշաբթի օրը Ֆուկուսիմայի ատոմակայանից հայտնել են, որ մեծ քանակությամբ ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել:
Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած արտահոսքի ժամանակ 100 տոնա բարձր աղտոտվածություն ունեցող ջուր է արտահոսել:
Աղտոտված ջուրը հոսել է ավազանի շուրջը գտնվող արգելափակոցի վրայով և ներծծվում է հողի մեջ: Ջրի ներհոսքը ավազանի մեջ դադարեցվել է, իսկ արտահոսքը կասեցվել:
Ընկերության տվյալներով՝ դեպի Խաղաղ օվկիանոս ռադիոակտիվ ջրի արտահոսք տեղի չի ունեցել:
Չորեքշաբթի օրը հայտարարված արտահոսքը ամենամեծն է անցած ամռանը տեղի ունեցած 300 տոնա ռադիոակտիվ ջրի արտահոսքից հետո:
Tags: արտահոսք, ճապոնիա, ռադիոակտիվ ջուր, Ֆուկուսիմայի ատոմակայան