Թեհրանի դատախազությունը արգելել է «Aseman» թերթի գործունեությունը՝ պատճառաբանելով, որ այն «անդրադառնում է այնպիսի թեմաների, որոնք վիրավորում են կրոնական արժեքները և հակասում իսլամական սկզբունքներին»: Շաբաթաթերթը, որը փետրվարի 15–ի սկսել էր լույս տեսնել ամեն օր, երեքշաբթի օրվա համարում անդրադարձել էր այն խնդրին, որ մարդ պատժվում է իր գործած մեղքին համարժեք, ինչը դիտարկել էր որպես անմարդկային երևույթ: Այս հոդվածը մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո թերթի փակման մասին կարգադրություն էր արվել:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին նշել է, որ հանրապետական շրջանի առաջին թերթը համարվող «Aseman»-ը իր քաղաքականությամբ միշտ մոտ է կանգնած եղել երկրի չափավոր և հեղափոխական հատվածին:
