Երևանի հավաքական թիմերը Ծաղկաձորում նախապատրաստվում են ձմեռային համահայկական առաջին խաղերին

մարզումներՓետրվարի 24-ից մարտի 2-ը  Երևանում և Ծաղկաձորում կանցկացվեն  ձմեռային համահայկական առաջին խաղերը`չորս մարզաձևերից.  լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, տափողակով հոկեյ և սնոուբորդ: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենալու:  Այդ են վկայում Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի  աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար  ստեղծվել  են մարզվելու ու հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ձեռք է բերվել նաև մայրաքաղաքը ներկայացնող մարզիկ-մարզուհիների մասնագիտական և շքերթային հանդերձանքը: Ի դեպ, տափoղակով հոկեյի Երևանի հավաքական թիմի կազմում ելույթ կունենա նաև քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության մասնագետ Արկադի Նալբանդյանը: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանի հավաստմամբ՝ ակնկալիքները մարզիկներից շատ մեծ չեն, հաշվի առնելով ձմեռային մարզաձևերի ոչ մեծ տարածվածությունը: Սակայն արվել է հնարավորը`բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Նախնական տվյալներով՝ ձմեռային 1 -ին համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն հայաբնակ 17 քաղաքների մարզական պատվիրակություններ: Համահայկական խաղերը ինչպես մարզական, այնպես էլ  Հայաստան-Սփյուռք կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակ են հետապնդում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն