Երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» և «Սպառողների ասոցացիա» ՀԿ-ները ուսումնասիրություններ են անցկացրել ոսկու 3 շուկաներում և հայտնաբերել թերացումներ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հայտնաբերված թերացումները` նշեց, որ դեռ անցած տարվանից իրենք ահազանգեր էին ստանում, բայց հաշվի առնելով սպառողական ոլորտում առկա բազմաթիվ այլ ռիսկային դաշտերը, ոսկուն հերթը չէր հասնում:
«2006-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն` կամայական ոսկու և այլ զարդերի վրա պետք է լինի Սասունցի Դավթի պատկերը, ոսկու հարգը, հարգը որոշած կազմակերպության համարը: Հարգադրոշմավորումը և դրոշմավորումը միայն լիցենզավորված ընկերությունների կողմից կարող են արվել, և այդ կազմակերպության կոդը դրոշմվում է Սասունց Դավթի պատկերի կողքին: Մինչդեռ իրացնողին հորդորել են տնտեսվարողից պահանջել լավ մակնշել իրենց ապրանքը, որպեսզի սպառողների հետ խնդիրներ չառաջանան, սակայն այժմ Սասունցի Դավթի պատկերն ամբողջովին աղավաղված է, իսկ հարգը երբեմն դժվար տեսանելի է: Եթե այս որոշումը նոր լիներ, թերությունների նման մեծ քանակությունը հասկանալի կլիներ, բայց սա 6-7 տարվա որոշում է արդեն»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով` սա փոխկապակցված շղթա է, իրացնողը հարգ որոշողի վրա է բարդում մեղքը, հարգ որոշողը մի կողմից մեղքը բարդում է իրացնողի վրա` հավատացնելով, որ ինքը լավ է դրոշմում, իսկ իրացնողը մշակելիս փչացնում է, մյուս կողմից պետության վրա` նշելով, որ պետությունը, մասնավորապես Ֆինանսների նախարարություն է լիցենզավորված կազմակերպություններին տրամադրում դրոշմող սարքեր` չթողնելով այլ սարքեր կիրառել:
Անկախ
Անկախ
Tags: Բաբկեն Պիպոյան, հարգ, ոսկու շուկաներ