Կիևում հակատեռորիստական օպերացիան դադարեցնելու ու զինծառայողներին և միլիցիոներներին, հատուկ ծառայության մարտիկներին զորանոցներ ուզարկելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել:
Դրա մասին այսօր Ուկրաինայի գերագույն ռադայի նիստում հայտնել է խոսնակ Վլադիմիր Ռիբակը, որից հետո, մեկ րոպե լռությամբ հարգել են բողոքի ակցիայի զոհերի հիշատակը:
Նրա խոսքով “Ուկրաինայի խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած բռնությունը դատապարտելու մասին” որոշումն ընդունվել է փետրվարի 20-ի երեկոյան:Կողմ է եղել 236 պատգամավոր:
Որոշման համաձայն, ՆԳ աշխատակիցներին ու զինվորականներին արգելվում է ցանկացած տեսակի զենք ու հատուկ միջոցներ կիրառել Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, ինպես նաև նախատեսում է սահմանափակել նրանց առաջխաղացումը երկրի տարածքում: Որոշման համաձայն տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակումը նույնպես վերացվել է:
Ավելի վաղ, Ուկրաինայի ՆԳ նախարարը իրավապահ մարմինների աշխատակիցներին մարտական զենք կիրառելը թույլատրող հրաման էր ստորագրել:
Tags: Ուկրաինա, ռադա