Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային չեղյալ հայտարարել Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամայի հետ ուրբաթ օրը Սպիտակ տանը տեղի ունենալիք հանդիպումը:
Չինաստանի արտգործնախարարի մամլո քարտուղարը հայտնել է, որ հանդիպելով Դալայ Լամայի հետ՝ ամերիկյան կողմը կոպիտ կերպով կմիջամտի Չիանստանի ներքին գործերին, ինչը կթուլացնի Չինաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները:
Սպիտակ տունը Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման մասին հայտարարել է հինգշաբթի օրը:
Օբաման Դալայ Լամային նախկինում հանդիպել է երկու անգամ՝ 2010թ. փետրվարին և 2011թ. հուլիսին: Այդ հանդիպումների կապակցությամբ Չինաստանը ևս նմանատիպ մեկնաբանություններ էր կատարել:
Պեկինը Դալայ Լամային համարում է անջատողական, որը հրահրում է Տիբեթում տեղի ունեցող անհանգստությունները:
Օբամայի վարչակազմից հայտնել են, որ Միացյալ Նահանգները Տիբեթը ճանաչում է որպես Չինաստանի ժողովրդական հանրապետության մաս և չի աջակցում դրա անկախացմանը:
Tags: ԱՄՆ, Բարաք Օբամա, Չինաստան