Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», թուրքական խորհրդարանը վավերացրել է դեռևս սեպտեմբերի 30-ին վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթը»: Բարեփոխումների այս փաթեթով նախատեսվում է ասորիներին վերադարձնել Մոր Գաբրիելի վանական համալիրը, տեղանուններին վերադարձնել իրենց պատմական անունները, վերջ դնել քաղաքական պատճառներից ելնելով տարածքների անվանափոխության պրակտիկային, թույլ տալ օտար լեզուներով դասավանդումը մասնավոր դպրոցներում, փոխել ցույցերի, երթերի անցկացման կանոնները, խստացնել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների պատիժը, քննարկել ընտրությունների անցկացման փոփոխման հավանականությունը, թույլատրել գլխաշորի կրումը պետական կառույցներում և այլն:
Tags: թուրքիա, Ժողովրդավարություն
