Իրավիճակը կարգավորելու նպատակով Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Ուկրաինայում ժամկետից շուտ նախագահական ընտրություններ անց կացնելու մասին և նախաձեռնել է 2004թ. սահամանադրության անցնելու գործընթացը:
“Ես հայտարարում են այն քայլերը, որոնք հարկավոր է կատարել , որպեսզի վերականգնվի հանգստությունը և խուսափենք առճակատման հետագա զոհեր տալուց: Հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ վաղաժամկետ նախագահական ընտրություններ և վերադարձ 2004թ. Սահմանադրությանը, այսինքն դեպի պառլամենտական հանրապետություն: “, — Ուկրաինայի նախագահի խոսքերը ցիտում է “Интерфакс“-ը:
Ուկրաինայի նախագահը կոչ է արել նաև ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու: Գործընթացը 10 օր կտևի :
Ինչ վերաբերում է սահմանադրություն փոխելուն, ապա այդ գործընթացը կավարտվի 2014թ. սեպտեմբերին: Եվ միայն Ուկրաինայի սահմանադրությունը փոխելուց հետո, դեկտեմբերին տեղի կունենան երկրի նոր ղեկավարի ընտրությունները:
Մայդանը այդ նորությունը ընդունեց ոգևորված ճիչերով:Սակայն Կիևի կենտրոնում շարունակվում են մեծանալ բարիկադները և ավտոմեքենաների դողերի բլուրները:
Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնությունը ենթադրում է ” Անվտանգության ուժերի դուրս բերում” և “բռնությունների դադարեցում”, բացատրել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյդերսը:
Երեք օրերի անկարգությունները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, հայտնի է 80 զոհերի մասին: . “Կիևի փողոցներում ընդհարումները և մարդկանց մահը հետեւանքն է հմուտ քարոզչության: — երբ մի կողմից ասում են 13 զոհի մասին , մյուս կողմից`67, դա վայրենություն է, ի վերջո այդ մեզ մոտ է զոհվել 80մարդ”:-հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն: