Կանայք քիչ և կարճ բառեր օգտագործող տղամարդկանց համարում են ավելի տղամարդկային և գրավիչ

գորջ քլունիՏասնամյակներ շարունակ փորձագետները կարծում էին, որ կանանց առավել գրավում են լռակյաց տղամարդիկ, քանի որ առեղծվածային բնույթ ունեն: Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանայք լռակյացությունը ընկալում են որպես տղամարդկային հատկությունների նշան:

Կանայք յուրաքանչյուր օր միջինում երեք անգամ ավելի բառեր են արտաբերում, քան տղամարդիկ, և նրանց գլխուղեղը կարողանում է տարբերակել այդ հատկանիշը:

Երբ կինը հանդիպում է մի տղամարդու, որը շատ է խոսում, նա նրան համարում է ավելի կանացի և ոչ այնքան գրավիչ, իսկ այն տղամարդիկ, որոնք կարճ բառեր են օգտագործում և ավելի համառոտ են խոսում համարվում են ավելի գրավիչ, քանի որ նրանք ավելի տղամարդկային են թվում:

Լռակյաց տղամարդիկ, որոնք նաև հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի նման թավ ձայն ունեն, ամենագրավիչն են համարվում կանանց համար:

Կանադացի հետազոտողները ուսումնասիրել են, թե որ տեսակի ձայները, օգտագործված բառերը և շեշտադրումներն են ամենագրավիչը համարվում համապատասխան սեռերի համար:

Նրանք պարզել են, որ մարդկանց սովորաբար գրավում են այն ընկերները և գործընկերները, որոնց ձայնը նրանց ծանոթ է հնչում:

Թավ ձայնով տղամարդիկ և թեթևակի բարձր տոնայնությամբ ձայն ունեցող կանայք ավելի գրավիչ են համարվում, քանի որ նման ձայները համապատասխանաբար հուշում են առավել մեծ և առավել փոքր մարմնի չափեր ունենալու մասին:

 Անկախ

Tags: