Ադրբեջանում երկաթգծի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել

Ադրբեջան,երկաթգծի աշխատակիցներ,բողոքի ցույց“Ադրբեջանական երկաթուղիներ” ՓԲԸ մի խումբ աշխատակիցներ փետրվարի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի առջև: Մի քանի տասնյակ մարդիկ պահանփել են վճարել մի քանի ամսվա իրենց աշխատավարձը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը, նրանք բազմիցս դիմել են տարբեր գերատեսչություններին, սակայն` ապարդյուն: Դրանից հետո նրանք որոշել են դիմել նախագահի աշխատակազմին:

Աշխատակիցները բողոքում են նաև աշխատանքի պայմաններից: “Ածուխի փոխարեն, մեզ ածխի փոշի են տալիս, վագոնները հին են, վատ վիճակում: Ղեկավարությունը դեռևս 2005թ.-ին խոստացել էր, որ կփոխեն վագոնները, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկել”,-ասել են ցուցարարները:

Տրանսպորտի նախարարությունը երկաթգծի աշխատակիցներին լսել չեն ուզում: “Եթե նրանք այս անգամ էլ չեն արձագանքի, կդիմենք օտարերկրյա դեսպանատներին”,- հայտարարել է ցուցարարներից մեկը:

Անկախ

Tags: , ,