Երևան Մոլի ճարտարապետական նախագծերը մշակվել և իրականացվել են Բրոդվեյ Մալյան հանրաճանաչ միջազգային կազմակերպության և Արխանգել ճարտարապետական ընկերության կողմից: Այս կառույցի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանի խոսքով լոգոտիպի և բրենդային տարրերի մշակման համար կիրառվել են Երեւանի հետ ասոցացվող գույները: Նա նշեց նաեւ մեր տուֆի գույների հարստության մասին:
Առեւտրի եւ զվարճանքի հանրային կենտրոնի բացումը տեղի է ունեցել այսօր ժամը 18:00-ին:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում գլխավոր տնօրենը նշեց, որ Երևան Մոլը երկհարկանի կառույց է, որը զբաղեցնում է 59.900 քմ ընդհանուր տարածք: Այն եվրոպական ստանդարտներով կառուցված կենտրոն է, որի հարկի տակ 120 վարձակալ իրենց գործունեությունն են սկսել:
Անդրադառնալով սեփականատերերին՝ տնօրենն ասաց, որ չորս ընկերություններ են բաժնետերերը, որոնցից մեկը տեղական է, մյուսներն արտասահմանյան են: Տեղական ընկերությունը հայ գործարարով է ներկայացված: Այդ գործարարը Նորայր Խաչատրյան է: Տնօրենի խոսքով ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ 50 մլն դոլար:
Կենտրոնը ստեղծել է շուրջ 2000 աշխատատեղ: Տարածքում ներկայացված են 120 խանութներ: Հայաստանում առաջին անգամ ներկայացված են լինելու տասնյակից ավել նոր բրենդներ:
Նշենք նաեւ, որ երեկ` փետրվարի 20-ին Երևան Մոլ այցելել են Հայաստանի
նախագահ Սերժ Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձիք: Նրանք շրջայց են
կատարել առևտրի կենտրոնում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Երևան մոլ