Մոսկվայի քաղաքապետը 28 տարվա ամուսնական կյանքից հետո ամուսնալուծվել է:
“Մենք որոշեցինք ամուսնալուծվել: Դա Իրինայի հետ մեր համատեղ որոշումն է: Մենք հարգում ենք միմյանց ու որպես 2 հասուն, ինտելիգենտ մարդիկ` միմյանց նկատմամբ ջերմ հարաբերություններ ենք պահպանում: Մենք հույս ունենք ու խնդրում ենք, որ մեզ կըմբռնեն ու կհարգեն մեր անձնական կյանքի իրավունքը”,-ասվում է Սերգեյ Սոբյանինի պաշտոնական մեկնաբանության մեջ:
Իրինան Ռուբինչիկն ու Սերգեյ Սոբյանինն ամուսնացել են 1986-ին: Տեղեկացվում է, որ Իրինան Ռուսաստանի էներգետիկայի ու վառելիքի նախարար Ալեքսանդր Գավրինի զարմուհին է: 2013-ին Սոբյանինն անցավ քաղաքապետի պարտականությունների կատարմանը` ընտրություններում հաղթանակ տանելուց հետո: Այդ պաշտոնը նա զբաղեցրել էր դեռևս 2010-ին, Լուլաշենկոյից հետո:
Tags: ամուսնալուծություն, Սոբյանին, քաղաքապետ