Փետրվարի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 1,5 հա, Ոսկեվազ գյուղի սկզբնամասում` 2 հա, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին` մոտ 7000 քմ, Արարատի մարզի Հայանիստ գյուղի Օրբելի փողոցում` մոտ 1 հա, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1000 քմ, Գետափնյա գյուղի գերեզմանատան մոտակայքում` մոտ 1000 քմ, Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում` 6000 քմ, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտ՝ 1,5 հա և 2000 քմ, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ մոտ 3000 քմ, Բաքեր կոչվող ձորակում՝ մոտ 10 հա բուսածածկույթ, Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում՝ մոտ 3 հա, Տավուշի մարզի «Խոզմարագ» կոչվող հանդամասում՝ 3000 քմ, Լուսաձոր գյուղի հանդամասում՝ 6000 քմ, Սյունիքի մարզի Քարահունջ-Կապան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա սարալանջին՝ 4 հա, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Ագարակ-Կարճևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ 35 պտղատու ծառ և մոտ 1500 քմ խոտածածկ տարածք:
Երևանի Ռ. Մելիքյան փողոցում` եկեղեցու հարևանությամբ այրվել է 2000 քմ, Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին` մոտ 3000 քմ, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի մոտակա սարալանջին` մոտ 3500 քմ, Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ մատուռի մոտակայքում` մոտ 4000 քմ:
Երևանի Ռ. Մելիքյան փողոցում` եկեղեցու հարևանությամբ այրվել է 2000 քմ, Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին` մոտ 3000 քմ, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի մոտակա սարալանջին` մոտ 3500 քմ, Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ մատուռի մոտակայքում` մոտ 4000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
