Գերագույն ռադայի փոխխոսնակ Վլադիմիր Ռիբակը դիմել է հիվանդության պատճառով պաշտոնից ազատվելու համար: Հայտնի է դարձել, որ Տարածաշրջանային կուսակցությունը լքում են պատգամավորները: Տվյալ պահին իշխանամետ կուսակցությունից հեռացել է 8 պատգամավոր: Ազատվելու դիմում է ներկայացրել Գերագույն ռադայի փոխնախագահ Իգոր կալետնիկը:
Հայտնի է նաև, որ Յանուկովիչի “Մեժիգորյե” նստավայրը չի հսկվում, լրագրողներն առանց դժվարության տարածք են մտել:
Իսկ Գերագույն ռադան վերսկսել է աշխատանքը : Գումարման բացումն արել է փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, գրանցվել է ընդամենը 248 պատգամավոր: Օրակարգը պաշտոնապես հաստատված չէ:
Ավելին, առաջարկվել են օրենքի նախագծեր Յանուկովիչի պաշտոնաթողության, նախագահի վաղաժամկետ ընտրությունների, գերագույն դատախազ Վիկտոր Պշոնկեին, ինչպես նաև` եկամուտների նախարարի պարտականություննեը կատարող Ալեքսանդր Կլիմենկոյին անվստահություն արտահայտելու Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պավել Լեբեդևին հեռացնելու վերաբերյալ:
Tags: Գերագույն ռադա, Ուկրաինա