ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Անկախին» հայտնեցին, որ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ` պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային հավաքին և գրավել է 1-ին մրցանակային տեղը:
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը Հայաստան կվերադառնա ս.թ. փետրվարի 23-ին ժամը 21.00-ին («Զվարթնոց» օդանավակայան):
Tags: Մ.Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարան, մարզական կրթություն, ռազմական կրթություն