Բժիշկներն անփույթ են եղել և իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ. Դատարանի եզրահանգումը

22.02.31Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Աբովյան բժշկական կենտրոն»-ի բժիշկներ Վահագն Կիրակոսյանի, Աշխարհաբեկ Մեհրաբյանի և Նարինե Ամիրխանյանի դեմ աղմկահարույց գործով դատավարությունը՝ մեղադրական դատավճռով:     Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, նախօրեին՝ 2014թ. փետրվարի 21-ին կայացված դատավճռով բժիշկներին  մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:   Բժիշկները դատապարտվել են ազատազրկման՝ 2-ական  տարի ժամկետով՝ առանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկման: Միաժամանակ նրանց նկատմամբ կիրառվել է «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ-ի 03.10.2013թ.-ի որոշումը, և նրանք ազատվել են պատժից, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ «ստորագրություն չհեռանալու մասին»,  վերացվել է:    Քաղաքացիական հայցի հարցը դատարանը համարել է լուծված՝ տուժողի իրավահաջորդ Մելիք Արշակյանի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառաբանությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք pastinfo.am-ում

Tags: ,