Յուլիա Տիմոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ընդլայման և քաղաքական անվտանգության եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի, ԱՄՆ սենատորներ Ջոն Մակկեյնի,Ռիչարդ Դուրբինի և Կրիս Մերֆիի հետ: Ֆյուլեն շնորհավորել է Տիմոշենկոյին ազատություն ստանալու կապակցությամբ ն նշել, որ վերջինիս վերադարձը մեծ քաղաքականություն կօգնի Ուկրաինային կանգնել ժողովրդավարության ճանապարհին:
Իսկ ամերիկյան սենատորները նշել են, որ Տիմոշենկոյի վերադարձը կբարելավի երկրի տնտեսության վիճակը, նրանք նաև քննարկել են Ուկրաինային օգնելու ուղիները:
Մինչ այդ Տիմոշենկոն հեռախոսազրույց էր ունեցել Անգելա Մերկելի հետ, որոշվել է առաջիկայում հանդիպել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը
Tags: հեռախոսազրույցներ, Յուլիա Տիմոշենկո