ԴԻՆԳՈ ՄԵԾ ԿԱՑԱՐԱՆ-ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԴԱ ԿԱՐՈՂ ԵՆՔ!

դինգո թիմԴինգո Թիմը դեռ 2009թ-ից փրկել և փրկում է բազմաթիվ կենդանիների կյանքեր, տուն է գտել հազարավոր շների և կատուների համար:

Դինգո Թիմը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որ ունի կենդանիների շտապ օգնություն և թույլ չի տալիս, որ կենդանիները ցավից տանջամահ լինեն փողոցներում:

Բայց նրանք ունեն մի մեծ խնդիր և կարիք, ասում են` ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆ, ինչի պատճառով անում են ավելի քիչ բան, քան կարող են, քանի որ ամեն ամիս ահավոր մեծ գումարներ են ծախսում կենդանիներին օրավարձով պահելու վրա: Նրանց միակ եկամուտը նվիրատվություններն են, այդ պատճառով դա շատ դժվար է իրենց համար:

Կոչ են անում` Համոզված ենք, որ ձեզնից շատերն են երազել հարստանալուն պես բացել կացարան, որտեղ կապրեն անտուն կենդանիները:
Բայց դրա համար պետք չէ սպասել հարստանալուն, չէ՞ որ եթե բոլորս մի քիչ գումար ներդնենք, մենք կունենանք այդ կացարանը և մենք դա կունենանք ՄԻԱՍԻՆ:

Հայտարարվում է դրամահավաք ԴԻՆԳՈ ՄԵԾ ԿԱՑԱՐԱՆ կառուցելու նպատակով:
ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԴԱ ԿԱՐՈՂ ԵՆՔ!

Ահա այս կոչով են շարժվում, մտածում ու ապրում Դինգո Թիմի աշխատակիցները:

Ալբերտ Գրիգորյանը, ով նույնպես ունի հավատարիմ բարեկամ`շուն, մեծ ցանկություն ունի օգնելու Դինգո Թիմին.

ՙՄենք ապրում ենք անտարբերների մեջ, բոլորը զբաղված են առօրյա խնդիրներով, ընտանեկան հարցերով եւ այլն: Բայց կա մի այլ աշխարհ, որում ապրում են մեր հավատարիմ ընկերները` կենդանիները: Մենք գիտենք միայն պատժել, չարախոսել եւ այլն, երբեք հոգատար չենք գտնվել դրսում թափառող շներին, կատուներին, եթե այս ամենը կատարվեր եվրոպական երկրներից մեկում, պաշտոնյաները հրաժարական կտային ու կվազեին կենդանիներին փրկելու: Դրսում կարելի է հանդիպել հազարավոր շների, հիվանդ կատուների: Միթե դժվար է ստեղծել կամ տրամադրել միջոցներ նրանց փրկելու կամ բուժելու համար՚:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,