Շնորհավոր պատերազմի մասնակից վետերանների տոնը

վետերանՇնորհավոր բանակի զինված ուժերի եւ ռազմածովային նավատորմի օր: Խորհրդային միության տարիներին փետրվարի 23-ը շուքով ու շքերթով նշվում էր: Իր գոյության ընթացքում Խորհրդային բանակն ապրեց ինչպես դժվարին, այնպես էլ փառավոր ժամանակներ: Հայրենիքի պաշտպանի օր դարձած տոնն այժմ քչերն են հիշում:

Խորհրդային Միության փլուզումից հետո տոնը վերանվանվեց` Հայրենիքի պաշտպանի օր: Մինչ այժմ որոշ մարդկանց մոտ այն ասոցացվում է տղամարդկանց տոնի հետ, ովքեր ծառայում են բանակում: Այնուամենայնիվ Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների մեծ մասը հակված է մտածել, որ այս տոնը ոչ թե Կարմիր բանակի ծննդյան օրն է, այլ Հայրենիքի իրական պաշտպանի օրն է՝ բառի ամենալայն իմաստով: Նախկին խորհրդային հանրապետություններում տոնական ավանդույթ է վետերաններին պատվելը, հուշահամալիրներում ծաղիկներ դնելը, տոնական համերգների ու միջոցառումների կազմակերպումը: Ռուսաստանի հետ միասին այս օրը տոնում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղրղզստանը:

 archive2.ankakh.com-ի հետ զրույցում զինծառայող Հայկարամ Գալստյանը նշեց, որ փետրվարի 23-ը ցանկալի ու սպասված տոն է յուրաքանչյուր տղամարդու համար: Իրենք` զինծառայողներն ավելի հպարտորեն ու պատվով են նշում տոնը: Հայկարամ Գալստյանը շնորհավորեց հայրենական պատերազմին մասնակցած հայ պապիկներին ու մաղթեց քաջ առողջություն: Նրանք են, որ տղամարդկայնորեն բարձր են պահել հայրենիքի դրոշն ու անունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Tags: ,