ՌԴ-ն Կիևից հետ է կանչել իր դեսպան Միխայիլ Զուրաբովին` խորհրդակցության: Դրա մասին հայտնել է լրատվական Reuters գործակալությունը` հղում անելով ռուսական արտաքին գործերի գերատեսչության աղբյուրներին: Ինչպես նշել են այդ աղբյուրները, իրավիճակի ծայրահեղ լարվածության պատճառով այն մանրամասն ու բազմակողմանի վերլուծելու անհրաժեշտություն է առաջացել; Դրա համար էլ Զուրաբովը վերադարձել է Մոսկվա:
Ուկրաինայում անկարգությունների ընթացքում զոհվել է 82 մարդ, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են: Գերագույն ռադան Յանուկովիչին հեռացրել է իշխանությունից իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:
Tags: դեսպան, Մոսկվա, Ուկրաինա, ռադա