Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկություն չունի այն մասին, որ իբր Յանուկովիչը ձերբակալվել է Ղրիմում:
“Հիմա Յանուկովիչը ձերբակալված չէ, ու նրա գտնվելու վայրը պարզված չէ”,-ասել են ծառայությունից:
Ավելի վաղ Յանուկովիչի ձերբակալության մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը հերքել էր ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
Փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Յանուկովիչի ինքնաբացարկի ու սահմանադրական պարտավորություններից հեռացնելու մասին որոշում էր ընդունել ու մայիսի 25-ին նախագահական վաղաժամ ընտրությունների նշանակել:
Tags: Վիկտոր Յանուկովիչ