Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցելու են միջազգային միջոցառումներին, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Փետրվարի 25-28 Օդեսայում (Ուկրաինա) Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ներկա կգտնվեն եզրափակիչ կոնֆերանսին՝ “Sea Breeze-2014”-ի պլանավորման ուղղությամբ:
Փետրվարի 26-28-ին Անկարայում (Թուրքիա) տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև համագործակցությանը առնչվող նիստ:
