Արմանը կողոպտել է Արագած գյուղի խանութները

կողոպուտ2013 թ. սեպտեմբերի 6-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել Արագած գյուղի մի խանութից 600.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, ներկայումս ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 1985 թ. ծնված Արման Մ.-ն, որը խոստովանել է կատարածը:
Նույն թվականի հոկտեմբերի 12-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել դարձյալ Արագած գյուղի մեկ այլ խանութից 500.000 դրամի գողություն կատարելու մասին:
Պարզվել է, որ գողության հեղինակը դարձյալ Արման Մ.-ն է:
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ քննությունը շարունակվում է:

Անկախ

Tags: , ,