Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում փոփոխություն չկա . Ադրբեջանի փոխարտգործնախարար

Araz Azimov 20110412md022Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում չկա ոչ դրական, ոչ էլ բացասական ընթացք: «Կարծում եմ` այստեղ առաջին հերթին անհրաժեշտ է խոսենք այն մասին, որ հակառակորդ կողմը պետք է իսկապես պատրաստ լինի խնդիրների լուծմանը: Երկրորդ հերթին պետք է նշել, որ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը և շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին: Ադրբեջանի ղեկավարը մինչև Վիենայում տեղի ունեցած հանդիպումը և դրանից հետո էլ հայտարարություն է արել իր դիրքորոշման մասին»,-նշել է Ազիմովը:(Ադրբեջանցի փոխնախարարը մոռանում է, որ հայկական կողմը շարունակաբար հայտարարում է հակամարտության խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին, մինչդեռ ադրբեջանական կողմն է, որ մշտապես խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, սահմանին էլ սադրանքներ հրահրում:)

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ փոխնախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին առայժմ տեղեկություն չկա: «Առանձին հանդիպումներից կազմված բանակցային գործընթացն  առայժմ արդյունքներ չի տալիս: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ առաջնորդվելով միջազգային իրավական նորմերով, պահանջում է պահպանել իր իրավունքները»,-հայտարարել է Ազիմովը՝ նշելով, որ հակամարտության լուծման համար ստեղծված են բոլոր  «անհրաժեշտ»  պայմանները և Հայաստանը,« գտնվելով անելանելի դրության մեջ, ստիպված է փոխել իր դիրքորոշումը»:

 

Tags: ,