Եղիսաբեթ II -ը բնակվում է Լոնդոնի էկոլոգիապես ամենաանբարենպաստ շրջանում

West_facade_of_Buckingham_PalaceՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II –ը բնակվում է Լոնդոնի` էկոլոգիական տեսանկյունից ամենաանբարենպաստ շրջանում: Վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ Բուքինգհեմյան պալատի մոտ օդի աղտոտվածությունը 4 անգամ գերազանցում է  Եվրոպայում թույլատրելի  սահմանային նորմը 5 անգամ:

Թագուհու լոնդոնյան նստավայրի մոտի փողոցն ամենաաղտոտվածն է երկրում: Փորձագետները հաշվի են առել, որ, առաջին հերթին , օդում ազոտի երկօքսիդի մակարդակն է բարձր: Դա թունավոր գազ է, որն անջատվում է ավտոմեքենաներից արտանետվող գազերի հետ ու կարող է մարդու շնչառական համակարգը վնասել:

Սարսափեցնող տվյալներ են հրապարակվել անցած շաբաթ: Բանն այն է, որ Մեծ Բրիտանիային սպառնում է մեծ տուգանք, քանի որ իշխանությունները վտանգավոր արտանետումների նվազեցման ուղղությամբ քայլ չի ձեռնարկել: Նման խախտման համար Բրիտանիան ստիպված է վճարել ամեն տարի մինչև 300 մլն ֆունտ ստեռլինգ  (գրեթե կես մլրդ  ԱՄՆ դոլար):

Հետազոտությամբ պարզվեց նաև, որ Մեծ Բրիտանիայի 50 ամենաաղտոտված վայրերը գտնվում են Լոնդոնում:

Վիճակագրության համաձայն, Մեծ Բրիտանիայում ամեն տարի 29 հազար մարդ է մահանում օդի աղտոտվածության հետևանքով: Էկոլոգները հիշեցնում են, որ թագուհին գահ է բարձրացել այն տարի, երբ Լոնդոնի երկնքում մշուշամպ հայտնվեց( 1952-ին օդի լուրջ աղտոտվածություն գրանցվեց): Ու, արդեն 60 տարի, աղտոտված օդը  շարունակում է սպանել:

Անկախ

Tags: ,