Հոլիվուդյան աստղ, նշանավոր դերասանուհի Անջելինա Ջոլին, որը միևնույն ժամանակ հայտնի է որպես ՄԱԿ-ի փախստականների գործերով բարձրագույն հանձնաժողովի բարի կամքի դեսպան, օրերս այցելել է Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականներին: Այս մասին է հայտնում «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Ջոլին շաբաթ օրը ժամանել է Զահլե քաղաք, որտեղ բնակվում է 300 հազար սիրիացի փախստական: Կիրակի օրը նա հանդիպել է փախստական ընտանիքների հետ: Հանդիպումների ընթացքում անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ լրագրողներին հեռու են պահել դերասանուհուց, սակայն տեղական մի քանի լրատվամիջոցներ վստահեցնում են, որ տեսել են դերասանուհուն, որի դեմքը ծածկված է եղել գլխաշորով:
Նշենք, որ անցած տարվա հունիս ամսին Ջոլին այցելել էր Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ամենամեծ ճամբար:
Անկախ
