ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:Այս մասին Անկախին տեղեկացնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գրիգոր Գուրզադյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Գրիգոր Գուրզադյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 24 , ժամը 1800-2000-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 1200-1400-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։
Tags: գիտնական, ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, կգն, մահ