«Եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը, միանշանակ Հայաստանում էլ ուկրաինական դեպքերի կրկնություն կլինի» Արամ Սարգսյան

Արամ-Գասպարի-ՍարգսյանԵթե պետություններն անմասն մնան իրենց ժողովրդի կարծիքից, ապա ուկրաինական իրադարձություների կրկնությունը կանխատեսելի է ցանկացած երկրում: Եթե իշխանությունները չփոխեն իրենց վարած քաղաքականությունը, միանշանակ Հայաստանում էլ կարող է նման պոռթկում լինել: Իսկ այն, որ հայկական իշխանությունները չեն կարողանալու իրական փոփոխություններ անել, փաստ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններից և Հայաստանում դրանց հավանական կրկնությունից` ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով` Ուկրաինայում տիրող իրավիճակը դեռ կշարունակվի: Հարց է առաջանում` կկարողանա՞ արդյոք նոր իշխանությունը երկրում առկա անջատողական տրամադրությունները կանխել:

«Այսօր Եվրամիությունը հայտարարեց, որ պատրաստ է 20 մլրդ դոլար տալ Ուկրաինային, ինչը նշանակում է, որ հիմա կռիվ է գնում, թե ո՞վ է այդ տարածքին տիրանալու»,- ասաց Արամ Սարգսյանը:

Բանախոսի կարծիքով`Ուկրաինայի համար լավագույն օրինակը ընտրություններն են: Եթե ընտրություններն անցկացվեն ճիշտ, ոչ աջ ուժերի տեռորի ազդեցությամբ, ձևավորվի լեգիտիմ իշխանություն, Ուկրաինան կգա համերաշխության: Անդրադառնալով հակառուսական տրամադրություններին`Արամ Սարգսյանը նշեց, որ տասնյակ տարիներ արևմտյան հատվածում հակառուսական տրամադրություններ են եղել, նույնն էլ արևելյան հատվածում: Հիմա հարցն այն է, արդյո՞ք արևմտյան և արևելյան հատվածները կգնան վճռական քայլերի և կհակադրվեն իշխանությանը` առանձին մաս կազմելով: Բայց այն, որ ռուսները Սեվաստոպոլը չեն տա, հստակ է:

Անկախ

Tags: ,