ԱՄՆ-ում գրանցվել են անհայտ հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր, որը նման է պոլիոմելիտին: Տարօրինակ հիվանդությամբ վարակվել են Կալիֆորնիայում 25 երեխա: Բոլոր հիվանդներ վերջույթները կաթվածահար են եղել և առողջանալու հավանականությունը շատ փոքր է:
“Մենք ականատես ենք տխուր պատկերի: Ամենահաջող դեպքերից մեկն այն է, որ երեխան կորցրել է մեկ վերջույթ: Վատագույն դեպքերում երեխայի ձեռքերն ու ոտքերը կաթվածահար են լինում: Եվ այդ բոլորը ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ”-պատմել է կալիֆորնիական կլինիկաներից մեկի մանկական նյարդաբան Կիտ Վան Հարենը:
Ինչպես հաղորդում է USA Today-ը, հիվանդության առաջին դեպքը գրանցվել է դեռ 2012թ: Նրա զոհն էր Բերկլի քաղաքից երկու տարեկան Սոֆիա Ջարվիսը: Աղջիկը սկսել էր խռխռացնել, նրա մոտ շնչառական խնդիրներ էին առաջացել: Երեխային տարել էին հիվանդանոց և բժիշկները որոշել էին , որ աղջիկը աստմա ունի: Սակայն շուտով ծնողները հասկացել էին, որ երեխայի վերջույթներում ամեն ինչ նորմալ չէ: Նա փորձում էր ձախ ձեռքով ինչոր բան բռնել և չէր կարողանում: “Եզակի ախտանիշներով” երեխային տեղափոխում են մեկ այլ հիվանդանոց: Որտեղ երեխային փորձում են բուժել տարբեր վիրուսներից ու բակտերիաներից, բայց բուժումը չի օգնում: Հիմա Սոֆիան 4 տարեկան է`կաթվածահար է նրա ձախ ձեռքը և վատ է աշխատում ձախ ոտքը: բացի դրանից աղջիկը շնչառական խնդիրներ ունի:
Նմանատիպ մի շարք դեպքերի հանդիպելուց հետո բժիշկները ահազանգեցին, որ երեխաները վարակվում են ինչ որ մի նոր հիվանդությամբ: ” Մենք չգիտենք, թե քանի երեխ կա այժմ հիվանդ, բայց հավանական է Կալիֆորնիայում մոտ 25 հիվանդ կա”,-նշել է Կիտ Վան Հարենը: Վարակված երեխաների միջին տարիքը 12-ն է:
Այս դեպքերից մեծ մասի պատճառը հայտնի չէ: Որոշ բժիշկներ կասկածում են, որ ամեն ինչի մեղավորը էնտերովիրուսն է ու եթե պոլիոմելիտի պատվաստանյութը կա, ապա ուրիշ էնտերովիրուսներինը գոյություն չունեն:
Tags: ԱՄՆ, էնտերովիրուս, պոլիոմելիտ
