Թուրքական Հաթայ շրջանում, որտեղ մոտ 7 հազար սիրիացի փախստական է բնակվում, վերջին 3 տարվա ընթացքում 383 երեխա է ծնվել, որոնցից 193-ը՝ տղա: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել են վրանային ճամբարների կառավարիչները: Նրանց խոսքերով՝ անցած տարի այստեղ 95 երեխա է ծնվել, իսկ այս տարի արդեն 12:
Սիրիացի փախստականներից մեկը՝ Բաբա Ալի Քադուրը, 2,5 տարի առաջ նորածին երեխայի հետ տեղափոխվել էր Թուրքիա: Օրերս նրա ընտանիքում ևս մեկ երեխա է ծնվել: Որդուն նրանք տվել են Թայիփ Էրդողան անունը՝ ի նշան երախտագիտության Թուրքիայի վարչապետին:
Անկախ
