Փետրվարի 25-ի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ մեր երկրի երկու ջրացատկորդ կուղևորվի Մեքսիկա: Մերոնք կմասնակցեն պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի միակ վարկանիշային մրցմանը:
Կարողությունները կփորձեն Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը: Նրանք հանդես կգան 3 մ-ոց ոստնակից ցատկերում:
Մրցումները կայանալու են մարտի 1-2-ին:
Tags: մեքսիկա, ջրացատկ, սպորտ