Իրանի պետական հեռուստաալիքների փոխացմամբ երկրի հարավում տեղի է ունեցել հզոր 6,2 մագնիտուդով երկրաշարժ, 15 մարդ վիրավորվել է:
Հայտարարության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ջասք նավահանգստային քաղաքում շաբաթ օրը՝ առավոտյան 6:32-ին՝ վնասելով հարյուրավոր տներ:
Նույնիսկ ցածր ուժգնությամբ երկրաշարժերը ավերիչ կարող են լինել Իրանի գյուղական համայնքներում, որտեղ տները կառուցվում են աղյուսով:
Անցած ամիս Իրանի հարավային շրջաներում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 37 մարդ: 2003 թ. Բամ քաղաքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 26,000 մարդ:
Իրանը տեղակայված է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ, ընդհանուր հաշվարկներով, յուրաքանչյուր օր գրանցվում է մեկ թեթև ցնցում:
Tags: երկրաշարժ, իրան