Ճանաչիր օրգանիզմդ և դու կտիրես ամբողջ տիեզերքին. Նյուտոն

գարունԳարունը տարվա ամենասպասված եղանակն է, սակայն հենց այս ժամանակ են գլուխ բարձրացնում շատ ու շատ հիվանդություններ:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում ֆիզիոթերապեւտ Նարինե Խաչատրյանն ասաց, որ գարնանը առողջության հետ կապված բարդություններից խուսափելու համար պետք է մաքրել, բեռնաթափել օրգանիզմը` նախընտրությունը տալով բուսական, նաև վիտամիններով հարուստ սննդին:  Պատահական չէ ընտրված պահքի ժամանակահատվածը: Հոգևոր աշխարհը մաքրելուց բացի, այն ունի նաև առողջությունը պահպանելու խորհուրդ:

Գարնանային գույները, ջերմությունը, արևն ազդում են մարդու օրգանիզմի ու հոգեբանության վրա: Փոխվում է տրամադրությունը, բարձրանում է ադրենալինի քանակն արյան մեջ: Գարունը հաճախ սեր է արթնացնում մարդկանց հոգում:

Ֆիզիոթերապեւտի համոզմամբ պետք է իմանալ սեփական մարմինը վարելու արվեստը: Պետք է կատարել ֆիզիկական, շնչառական վարժություններ: Սրանք պետք է կայուն տեղ զբաղեցնեն մարդու կյանքում: Պատահական չէ, որ Նյուտոնն ասել է` ճանաչիր օրգանիզմդ և դու կտիրես ամբողջ տիեզերքին: Պետք է ճիշտ արտահայտել էմոցիաները: Նրա պնդմամբ մարդկային բոլոր էմոցիաները պետք է անցնեն իրենց խողովակներով:

Գարնան սկիզբը բնության մեջ էներգետիկ փոփոխությունների ժամանակահատված է: Մարդը բնության մասնիկն է և որպես միկրոկոսմոս ենթարկվում է տիեզերքում ու բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Բնությունը շատ “խելացի” է և զգուշացնում է մարդուն, որ նրա օրգանիզմում պրոբլեմ կա: Ֆիզիոթերապեւտի պնդմամբ մարդիկ չպետք է հեռանան բնությունից եւ իհարկե մարդուն  անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ, աշխատանքի և քնի ռեժիմների ճիշտ հերթագայություն, և իհարկե՝ առողջ ապրելակերպին վերաբերող ամեն ինչ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,