ՙԶԼՄ-ները հանրությանն այսօր աղավաղված են մատուցում զինված ուժերում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները: Հաճախ հրապարակվում են նյութեր, որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում եւ չունեն ռեալ հիմքեր՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության կապերի վարչության նախկին պետ, լրագրող, դասախոս Սեյրան Շահսուվարյանը:
Նրա խոսքով պետք է զգույշ եւ օբյեկտիվ լինել ռազմական թեմաներին առնչվող դեպքերը լուսաբանելիս.
ՙԴեռ ոչինչ չպարզած` գրում են` կախել են, սպանել են։ Շատ է եղել, որ որոշ ԶԼՄ-ներ սուտը գրել են, հետո, երբ արդեն պարզվել է, որ ինքը սուտ է, մի հատ ներողություն էլ չի խնդրել, խոսքը ՙպատվիրված՚ նյութերի մասին է՚:
Պրն. Շահսուվարյանի համոզմամբ ամենասարսափելին այն է, որ լրագրողը չի տիրապետում տվյալ նյութին, որի մասին գրում է: Հարկավոր է ճիշտ խոսել, ներկայացնել աչքի տեսածը:
ՙԵրբ լրագորղը սկսում է ամեն ինչի մեջ մազ ման գալ, դրա հետևանքը շատ վատ է լինում՚:
Հմուտ լրագրողի պնդմամբ Ադրբեջանական կախողմին ռազվեդչիկ պետք չէ, որովհետև մեր մամուլը այնքան բաց է ամեն ինչ գրում, որ միայն մեր թերթերը կարդալով, կայքերը նայելով կարող են փայլուն տիրապետել մեր իրավիճակին: Մեր քարոզչությունը հետ է մնում ադրբեջանական քարոզչությունից:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
