Տաքսու վարորդները մեքենաները կայանելու համար հատուկ պայմաններ են պահանջում: Նրանք կոչ են անում դադարեցնել տեսախցիկների կողմից արձանագրված տուգանքները, քանի դեռ իշխանությունների կողմից չի լուծվել նրանց կայանատեղի հարցը: Վարորդները բողոքարկելու են, ցույցեր ու զանազան միտինգներ են անելու հարցի վերջնական լուծումը ստանալու համար:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի համոզմամբ կայանատեղերի համար սահմանված ընդհանուր կանոնները հարմար չեն տաքսու վարորդներին։
Վարորդ Հմայակ Ներսիսյանի խոսքով կառավարության կողմից ժողովրդի գլխին ինչ փորձանք ասես չի բերվում, սոցիալապես անապահով այս ժամանակահատվածում միայն տեսախցիկներն էին պակաս.
ՙՈչ բարեկեցիկ կյանքով ենք ապահովված, ոչ էլ աշխատավարձներն են կարգին, ամեն օրվա հաց չենք կարողանում վաստակել ուր մնաց 50 կամ 100 հազար տուգանքները փակենք՚:
Հարցը բարձրացված է, սակայն պատասխան չկա, նրանք սպասում են եւ սպառնում տուգանքները չմուծել, մինչեւ չլուծվի կայանատեղի հարցը: Երեւանում մեքենաների թիվը գնալով ավելանում է, խցանումներն ու բողոքները շատ են, կարմիր կետագծերի սթրեսից հետո հերթը տաքսու վարորդներինն է:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Երևան, Տաքսու վարորդներ, Տիգրան Հովհաննիսյան
