Հինգ ոտք ունեցող կովը ճամփորդում է Հնդկաստանում մարդկանց հաջողություն բերելու համար

Հինգ ոտք ունեցող կովՀրապարակվել են հինգ ոտք ունեցող կովի լուսանկարները, որի հինգերորդ ոտքը տարօրինակ կերպով վզից է դուրս գալիս:

Շատերը հավատում են, որ չորս տարեկան կենդանին հաջողություն է բերում նրան, ով դիպչում է կենդանու հինգերորդ ոտքին:

Կովի տերը՝ 35-ամյա Լաքսման Բոսալեն իր կովի հետ շրջագայում է Հնդկաստանում և հարյուրավոր մարդիկ մոտենում են նրան՝ կենդանուն տեսնելու համար:

Լաքսմանը հայտնում է, որ կովը սուրբ կենդանի է իրենց համար և այդ հինգերորդ ոտքի միջոցով աստված նրանց ցույց է տվել, որ իրենք պետք է հարգեն կենդանուն ու ստանան նրա օրհնությունը:

Մահաշտարա նահանգի Սոլապուր քաղաքի բնակիչ Լաքսմանը իր ճամփորդությունը սկսել է հուլիսին և մինչ այժմ այցելել է վեց նահանգներ ու 15 հիմնական քաղաքներ:

Կովին տեսության եկած մարդկանց մեծ մասը իրենց հարգանքը ցուցաբերում են նվիրատվությունների միջոցով:

Լաքսմանը այժմ գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, սակայն հայտնում է, որ դա միայն ժամանակավոր կանգառ է:

Նա ցանկանում է, որ համայն մարդկությունը օգտվի մայր կովի օրհնությունից և նրա հինգերորդ ոտքից:

 Անկախ

Tags: ,