Ադրբեջանի նախագահի ավագ դուստրը ռուսերենով բանաստեղծություն է գրել

լեյլա ալիևաԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրը՝ Լեյլա Ալիևան, հանրությանն է ներկայացրել վիդեո տարբերակով իր նոր բանաստեղծությունը՝ երաժշտության ուղեկցությամբ: “Հեյդար Ալիևի” անվան հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի բանաստեղծությունը կոչվում է “Մայրիկ”:

Ադրբեջանական “Հագին” կայքը մեկնաբանել է այս նորությունը՝ նշելով, որ սկզբում թվում է՝ Լեյլան դիմում է իր մորը, սակայն հետո նոր գաղափար է առաջանում. հնարավոր է, հեղինակը անձամբ իրեն է դիմում իր երեխաների անունից:

Հետաքրքիր է, որ Լեյլա Ալիևան ստեղծագործում է ռուսերեն, այլ ոչ թե ադրբեջաներեն լեզվով:

Լեյլա Ալիևան հասարակական գործիչ է, “Բաքու” ամսագրի գլխավոր խմբագիրը, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, “Իսլամական համագործակցություն” կազմակերպության երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգողը` միջմշակութային երկխոսության գծով, Ռուսաստանում Ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (ԱՄՈՐ) նախագահը, “Շրջակա միջավայրի պաշտպանության համար միջազգային երկխոսություն” նախաձեռնության (IDEA) հիմնադիրը:

Անկախ

Tags: , ,