Սլովակիայի «Պարտիզանը» , որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Բադալյանը, ստուգողական խաղում 5:2 հաշվով հաղթել է լեհական «Մուշինա Պոպրադին»:
Բադալյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և երկու գնդակ է խփել մրցակցի դարպասը: Նա աչքի է ընկել 47-րդ և 69-րդ րոպեներին:
Ընդհանրապես, հայ ֆուտբոլիստը շատ արդյունավետ է խաղում: Նա նույնպես երկու գնդակ էր խփել «Վրանովի» հետ խաղում, որում նրա թիմն առավելության էր հասել 8:0 հաշվով, իսկ Կոշիցի «Լոկոմոտիվի» հետ մրցամարտում դարձել էր հեթտրիկի հեղինակ:
Tags: «Պարտիզան», Գևորգ Բադալյան, ֆուտբոլ