Ղազախական «Ակտոբեն», որի կազմում են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ, Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Թիմը ստուգողական խաղում մրցել է ռուսական «Կրասնոդարի» հետ: Գրանցվել է մարտական ոչ-ոքի` 2:2 հաշիվը:
Մարկոս Պիզելին և Ռոբերտ Արզումանյանն ընդհանրապես չեն հայտավորվել: Առաջինը հիվանդ է եղել, իսկ երկրորդին խանգարել է վնասվածքը:
«Ակտոբեն» փետրվարի 27-ին կմրցի Օրեբուրգի «Գազովիկի» հետ:
Tags: «Ակտոբե»», Մարկոս Պիզելի, Ռոբերտ Արզումանյան, սպորտ, ֆուտբոլ