Սիրիական հակամարտությունը կարող է ունենալ լուծման երեք սցենար

Արմեն ՊետրոսյանըԱյսօր «Արմատ» մամուլի ակումբում Արմեն Պետրոսյանը ներկայացրեց Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս, սիրիական ճգնաժամի կարգավորման նոր հնարավորությունները`պայմանավորված ԱՄՆ պետքարտուղարի`Ռուսաստան կատարած այցելությամբ, Սիրիայում ընդդիմության կողմից մարտնչող ադրբեջանցի ահաբեկիչների կոչը` Սիրիայի սրբազան պատերազմին միանալու ու դրանից բխող բոլոր հետևանքների ու վտանգների մասին:

Ըստ բանախոսի Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս կարող է ունենալ լուծման երեք սցենար. «Առաջին սցենարի դեպքում խոսքը  Բաշար Ասադի ֆիզիկական ոչնչացման մասին է, որին կհետևի վարչակարգի տապալումը, սակայն այս դեպքում Սիրիան քաոսային վիճակում կհայտնվի: Երկրորդ  սցենարը արտաքին ներխուժման ճանապարհն է: Տեսնելով Լիբիայի և Իրաքի օրինակները` դժվար է հավանություն տալ այս տարբերակին: Երրորդ  սցենարը միջազգային ուժերի ճնշմամբ լուծման և փոխզիջման պարտադրումն է` ըստ որի բաշար Ասադը կմնա ղեկավար մինչև 2014-ի ընտրությունները, որոնց ուղղակի չի մասնակցի», – ասաց Արմեն Պետրոսյանը` դժվարանալով մատնանշել, թե երեք սցենարներից հատկապես որը կյանքի կկոչվի:

 

Tags: ,