Այսօր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Եվևոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակում արտագնա խաղում կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Հայ կիսապաշտպանի թիմը 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն է անցկացնելու:
Մխիթարյանը մարզական իր կենսագրության ընթացքում երրորդ անգամ Չեմպիոնների լիգայի շրջանակում խաղալու է ընդդեմ «Զենիթի»:
Նա 2011-2012-ի մրցաշրջանում խմբային փուլի ժամանակ կրում էր Դոնեցկի «Շախտյորի» մարզազգեստը:
Մխիթարյանը հայտնել է, որ պետք է չթերագնահատել, հարգել մրցակցին, առավելևս, որ այդ թիմում են խաղացել Հայաստանի հավաքականի ճանաչված ֆուտբոլիստներ Սարգիս Հովսեփյանը և Ռոման Բերեզովսկին:
«Սարգիս Հովսեփյանը նույնիսկ իր անհատական վանկարկումն ուներ. «Самый лучший из армян – наш защитник Овсепян»: Հովսեփյանը և Բերեզովսկին իրենց լավագույն տարիները անցկացրել են «Զենիթում»»,-ասել է նա:
Մխիթարյանը նաև նշել է, որ Սանկտ Պետերբուրգում «Բորուսիան» խաղալուէ միայն հաղթանակի հասնելու համար:
Tags: սպորտ, ֆուտբոլ