Ուֆայի դիահերձարաններից մեկի աշխատակիցները կասկածվում են մարդկային օրգանների անօրինական վաճառքի մեջ: Տեղեկությունը դիահերձարանում կատարվող խախտումների մասին, ստացվել է փետրվարի 13-ին: Ինքնասպան եղած աղջկա հայրը հայտնաբերել է, որ դիահերձման ժամանակ հանել են աղջկա ակնախնձորներն ու փոխարինել իմպլանտենրով:
Բաշկիրիայի Քրեական վարչությունում նշել են, որ տվյալ փաստով ներկայում ստուգումներ են արվում: Քննիչները փորձում են պարզել, թե ինչ նպատակով են հանել հանգուցյալի աչքերը:
Հավաստի աղբյուրից իրավապահ մարմիններին հայտնել են, որ դատափորձագետներից մեկը հաստատել է, որ ինքը 3 հազար ռուբլու դիմաց կատարել է հանգուցյալի ակնախնձորների հեռացման վիրահատություն: Նրա խոսքից պարզ է դարձել, որ իրեն վիրահատությունը պատվիրել է դիակների փորձաքննության բաժնի վարիչ Ազատ Սալմանովը:
Ներկայում տվյալ փաստով գործ է հարուցվել ու ստուգումներ են կատարվում Մուլդաշովի անվան կենտրոնում:
Հայտնի է, որ 16-ամյա աղջիկը ընկերոջ հետ տարաձայնությունների պատճառով փետրվարի 12-ին մեծ քանակությամբ դեորայք է ընդունել: Փետրվարի 13-ին հայրը գնացել է դիահերձարան, տեսնելով աղջկա դիակը` հասկացել է, որ ինչ որ բան այն չէ: Հետո արդեն, օպերատիվ բաժնի աշխատակիցներից է իմացել, որ աղջկա աչքերի փոխարեն կերամիկական իմպլանտներ են տեղադրվել:
Տեղի ԶԼՄ-ներն էլ գրում են, որ այդ դիահերձարանը վաղուց վատ համբավ ունի: Ամիսներ առաջ էլ տեղեկություն հայտնվեց, որ փորձագիտության բաժնի վարիչը “կողմնակի բիզնես” ունի` մարդկային օրգաններ է մատակարարում բժիշկ-ուսանողներին ուսուցման համար` օպեատիվ վիրաբուժության ամբիոն: Իսկ համացանցում վկայություններ հայտնվեցին օրգանների վաճառքի վերաբերյալ:
Բաշկիրյան ԶԼՄ-ների տվյալներով, Սալմանովը վաճառքի համար իր առանձնասենյակում մարդկային “օրգանների” պահեստավորել: Փորձագետներն էլ փորձում են դրանց տերերի ինքնությունը պարզել: “Медиакорсеть“-ը հղում անելով փորձագետներին,գրում է, որ դիահերձարաններում օրգանները հանելը սովորական պրակտիկա է, քանի որ տարբեր կլինիկաներում բազում մարդիկ են սպասում փոխպատվաստման: Սակայն, որպես այդպիսի օրգան պիտանի են համարվում միայն հանկարծամահներից` բուժհիմնարկների պահանջով վերցված օրգանները:
Իսկ Ուֆայի դիահերձարանից մեկնաբանել են.”Սա արյունալի հանցագործություն չէ, այլ խախտում` կապված փաստաթղթերի ոչ ճիշտ ձևակերպման հետ”:
Ավելի վաղ նման սկանդալ բորբոքվել էր նաև կազանյան դիահերձարաններից մեկում: 2013-ի օգոստոսին այնտեղ ձերբակալվեցին բժիշկներ, որոնք ոսկրահյուսվածք էին մատակարարում ատամնաբուժական կլինիկաներին: Բուժաշխատողները դիակների կրունկներն էին կտրում ու այնտեղից անհրաժեշտ քանակությամբ նյութ հանում, ապա դիակին հանդերձավորում էին ու հանձնում հարազատներին: Այս պատմության հետ մի մանրամասն են նաև պարզել. հունիսի վերջին “Մոսկվա-Ուֆա” ավտոճանապարհին մի մեքենա էին կանգնեցրել, որում հայտնաբերվել էին կտրված կրունկներ, չնայած փաստաթղթերում նշվում էր, որ բուժակներն արյուն ու արյան բաղադրիչներ են տեղափոխում Ուֆա:
Tags: դիահերձարան, Ուֆա