Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և 1-ին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ ուսումնամարզական հավաք են անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում:
ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը հայտնել է, որ մրցավարներից երկուսը վնասվածքների պատճառով չեն կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը:
Հավելենք, որ Հայաստանի մրցավարները սպասարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի բարձրագույն խմբի թիմերի մասնակցությամբ հանդիպումներ, ընդհանուր առմամբ՝ 32 խաղ:
Tags: մրցավարներ, սպորտ, ֆուտբոլ
