Պարզել են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի վրա լավ տպավորություն թողնելու նպատակով, տղամարդը պետք է կանանց հետ շփվելիս մի քանի կանոն հիշի ու` քիչ խոսի:
Բրիտանական Կոլումբիայի մասնագետներին հաջողվել է պարզել, որ այն տղամարդիկ, որոնք խոսքի մեջ կարճ բառեր են կիրառում ու, ընդհանրապես, քիչ են խոսում, կանանց աչքում ավելի առնական ու գրավիչ են թվում, քան շատախոսները: Ընդ որում, հատկապես հետաքրքիր են այն տղամարդիկ, որոնք ցածր, կրծքային ձայն ունեն, ինչպես Ջորջ Քլունիինն է:
Զուգընկերոջ ընտրության ժամանակ էլ են կանայք առաջնորդվում նույն հատկանիշներով. Կանայք հիմնականում, նախընտրում են այն տղամարդկանց, որոնք նման ինտոնացիա ունեն և նմանատիպ շեշտադրություն:
Իսկ տղամարդկանց դուր են գալիս չափավոր բարձր ձայնով (այնպիսի տոնայնությամբ, ինչպես Մերլին Մոնրոյինն էր) կանայք:
Tags: ուսումնասիրություն