Փետրվարի 25-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության (Բաաս)առաջնորդների հետ:
Ասադի խոսքով, հիմա իր “կուսակցությունն ավելի ուժեղ ու համախմբված է, քան երբևէ”: Նրա խոսքով, կուսակցության ամրապնդումն ինքնամաքրման արդյունք է, երբ կուսակցության ակտիվիստներն ամենադժվարին պահին հեռացան, փաստացի` դասալքվեցին:
Ասադը նշել է նաև, որ անցած աշնանը Դամասկոսում դրությունը ծայրահեղ ծանր էր, “սակայն, մայրաքաղաքը մեր բազմաթիվ արի զինվորների ու քաղաքացիների շնորհիվ դիմակայեց ահաբեկիչների հարձակումներին:Այդ կերպ Դամասկոսը կանխեց ողջ երկրի անկումը”:
Tags: Ասադ, Դամասկոս