Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակին

Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել  Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը:  

Անկախ

 

 

Tags: , , ,