Սույն թվականի փետրվարի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մայրենիի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Գալստյանի հետ: Հանդիպման նպատակն էր վիրահայությանը ծանոթացնել համալսարան ընդունելության 2014-2015 ուսումնական տարվա փաթեթին՝ առկա և հեռակա մասնագիտությունն
Դահլիճում տեղ էին գտել թբիլիսահայ երիտասարդներ, ծնողներ, ուսուցիչներ, ապագա դիմորդներ, դպրոցների բարձր դասարանների աշակերտներ:
Պարոն Գալստյանը ներկաներին մանրամասն ներկայացրեց այն նորամուծությունն
Դոցենտ Աշոտ Գալստյանը սիրով պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Սփյուռքում հայեցի դաստիարակությանը նպատակամղված մանկավարժական բարձրագույն կրթության նորույթը ընդունվեց մեծ ոգևորությամբ:
Tags: «Հայարտուն» կենտրոն, Աշոտ Գալստյան, թբիլիսահայ երիտասարդներ, Վիրահայոց թեմ